Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հղիություն, ծննդաբերություն

 

 

 

 

Ազատության մատրիցա. tsnndatun.am

Ազատության մատրիցա. tsnndatun.am

Այս մատրիցան սկսվում է ծնված պահից և ձևավորումն ավարտվում  կամ ծնվելուց  հետո առաջին 7 օրվա ընթացքում, կամ առաջին ամսում, կամ էլ ստեղծվում և վերանայվում է մարդու ողջ կյանքի ընթացքում։ Այսինքն՝ մարդը ողջ կյանքի ընթացքում վերանայում է իր վերաբերմունքն ազատության  և սեփական հնարավորությունների  հանդեպ, հաշվի առնելով իր լույս աշխարհ գալու հանգամանքները։ Եթե երեխան ծնվելուց հետո ինչ-ինչ պատճառներով բաժանվում է մորից, ապա մեծ տարիքում ազատությունը և անվախությունը նա կարող է գնահատել որպես  բեռ և երազել վերադարձ դեպի անմեղության մատրիցան։

Եվ վերջապես,  չորրորդ «մատրիցան» հաղթանակն է։ Վերադառնում է առաջին «մատրիցան»՝ երանության (մոր կուրծքը, կաթը, նրա ձեռքերը), բայց արդեն նոր հատկությամբ. տառապանքի, պայքարի փորձով և դժվար իրադրությունից ելք գտնելու փնտրտուքով։

Չորրորդ բազային պերինատալ մատրիցան բնութագրում է  փոքրիկի սկիզբը՝ որպես ինքնուրույն անհատ, այսինքն՝ մոր օրգանիզմից դուրս։  Սա շատ երկար շրջան է։ Շատ դժվար, երկար և լարված ճանապարհից հետո  յուրաքանչյուր «օտարական» հանգստի և իր դժվարությունների համար պարգևի կարիք ունի։ Իսկ ի՞նչ ասել երեխայի մասին։

Բնությամբ կանխորոշված է երեխային վերադարձնել նրա սկզբնական վիճակը՝  «աշխարհը հրաշալի է, և ես հրաշալի եմ»։ Բայց սա արդեն ուրիշ բարեկեցության մակարդակ է։ Փոքրիկը պետք է գիտակցի, չնայած նրան, որ անջատվել է մոր օրգանիզմից, առաջվա պես սիրելի է և անհրաժեշտ է մայրիկին, որ նրանք առաջվա պես միասին են, նա հոգ է տանում իր մասին և չի լքի իրեն։ Այսինքն՝ փոքրիկը պետք է զգա նոր աշխարհի բարեհաճությունը և սիրալիրությունը և իրեն այնտեղ լավ զգա։ Ի՞նչ է պետք դրա համար։ Ծնվելուց հետո փոքրիկը պետք է մայրիկի փորի վրա հայտնվի, որպեսզի նորովի զգա կորցրած միասնականությունը։ Այս պահին նրանք երկու առանձին մարմիններ են, բայց նրանց առաջվա պես միավորում է  պորտալարը՝  որպես լուռ վկա արդեն անցյալ դարձած միասնականությամբ։ Եվ քանի դեռ պուլսացիան պորտալարում չի դադարել, հատել այն և երեխային անջատել մորից չի կարելի, ինչպես նաև չի կարելի հեռացնել փոքրիկին մայրիկից։ Միայն մի պահ պատկերացրեք. դու ծնվում ես, ջանք ես թափում, հանդուրժում ես անտանելի տանջանք՝  հուսով, որ այնտեղ՝ դրսում, քեզ սպասում է ուրիշ աշխարհ՝ հրաշալի և բարեհաճ, և հույս ունենալով, որ նորից կգտնես մայրիկիդ և նրա սերը։ Եվ ահա դու ծնվում ես, քեզ դիմավորում է բոլորովին օտար մարդ, կոպտորեն վերցնում է քեզ, երբեմն ապտակում կամ գլխիվայր է կախում, քո թոքերն առաջին շնչից  ներսից ծնշվում են, որից հետո քեզ մաքրում են քսուքից, չորացնում են և դու մաշկովդ սկսում ես զգալ սառնություն (ծնարանում 22°C, ի տարբերություն մոր օրգանիզմի 36.6°C-ի)։ Այդ ամենը դեռ քիչ չէր, վերջում դնում են սառը կշեռքի վրա, որից հետո կապկպում են ոտքերդ ու ձեռքերդ և հեռացնում մայրիկից։ Ուզում ես գոռալ. «Եվ սա՞ է վերջը։ Եվ սրա համա՞ր էի ստիպված անցնել ողջ  այս դժոխային ճանապարհը»։ Փոքրիկը, բացի հիասթափությունից, վիրավորանքից և այն զգացումից, որ իրեն հրեշավոր խաբել և դավաճանել են, ուրիշ ի՞նչ պետք է զգա։ Իսկ եթե փոքրիկը ծնվելուց հետո հայտնվում է մայրիկի փորի վրա, լսում հարազատ սրտի բաբախյունը, զգում նրա հոտը և ամենագլխավորը՝ նրա անսահման սերը, ապա հասկանում է, որ զուր չի պայքարել, որ նա գտել է այն, ինչ փնտրում էր, և հիմա ամեն ինչ լավ կլինի... Ահա ամենակարևորը, որ ձևավորվում է չորրորդ բազային պերինատալ մատրիցայի հիմքում։

Ուրիշ ի՞նչ կարևոր բան է պարունակում չորրորդ մատրիցան։  Մարդու նկատմամբ հավատը երջանիկ ավարտի նկատմամբ ցանկացած պարագաներում։ Էլ ի՞նչ։ Անլիարժեքության բարդույթ։ Աստված ոչ անի, եթե հիասթափության զգացողություն ունենաս՝ նայելով քո նոր ծնված փոքրիկին։ Նրա համար շատ դժվար կլինի պայքարել  սեփական անլիարժեքության զգացողության դեմ։ Այդ իսկ պատճառով քո առաջին խոսքերը պետք է լինեն հիացմունքի և սիրո խոսքեր։ Քանի անգամ ես հանդիպել մարդկանց, ովքեր արտաքնապես իրենցից ոչինչ չեն ներկայացնում, բայց լի են վստահությամբ դեպ իրենց համակրելիությունը և, հակառակը, կարծես թե գեղեցկուհի է, բայց բարդույթներով լի...  Նրանք շնորհակալություն պետք է հայտնեն իրենց մայրիկին։

Հնարավոր է, որ այն նորածինները, որոնց պարանոցը հղիության վերջում կամ ծննդաբերության ընթացքում փաթաթված է եղել պորտալարով, ամենաերջանիկներն են (չէ՞որ նրանց պորտալարն ի վերջո չի վնասվել), բայց և ամենավիրավորվածները՝ հոգեբանական առումով։ Նրանց բախտ է վիճակվել ապրել, բայց ամբողջ կյանքի ընթացքում պարանոցին փաթաթված «թոկի» մշտական զգացողությունը հետք է թողում նրանց զգացմունքային ապրումների վրա։ Հաճախ այսպես ծնված կանայք հակված են հիստերիայի, ընդ որում, առաջին մոտեցող նոպայի նշանը  կոկորդում գուղձի զգացողությունն է, որը թույլ չի տալիս շնչել կամ կուլ տալ, իսկ տղամարդիկ տանել չեն կարողանում փողկապները կամ նեղ վզով հագուստը։ Նույնը և անձնական հարաբերություններում. իրադրության խառնաշփոթություն և հանկարծակի լուծում։

Երկվորյակները կարող են մեկը մյուսի հանդեպ զգալ կա՛մ անսահման սեր, կամ էլ անսահման թշնամություն՝ կախված այն բանից, թե ինչպես է ընթացել հղիությունը, բավականացրե՞լ է արդյոք նրանց թթվածինը և սննդարար նյութերը։ Բացի դրանից, մեծ նշանակություն ունի նաև այն  հանգամանքը, թե ինչ հեշտությամբ է  կատարվել ընտրությունը, թե ով պետք է առաջինը ծնվի։ Միաձվանի երկվորյակները, որպես կանոն, արգանդում տեղավորվում են այնպես, որ իրար հաջորդելու հարցը որոշվում է ծննդաբերությունից շատ առաջ։ Այդ իսկ պատճառով այդպիսի երկվորյակները կյանքի առաջին իսկ պահից հստակ ցուցաբերում են առաջնորդի և հետևորդի բնավորության գծեր, ընդ որում, հետագայում երկվորյակների և շրջապատողների միջև հարաբերությունները չեն փոխվում։ Իսկ ահա երկձվանի երկվորյակները կարող են իսկական ճակատամարտ տալ առաջինը լույս աշխարհ գալու համար։ Այդ կոնֆլիկտի արձագանքներն իրենց արտահայտությունն են գտնում բնավորության առանձնահատկությունների մեջ։

Նանա Դանիելբեկ
մանկաբարձ-գինեկոլոգ

Սկզբնաղբյուր. tsnndatun.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ի՞նչ սննդամթերք բերել ծննդատուն. morevmankan.am
Ի՞նչ սննդամթերք բերել ծննդատուն. morevmankan.am

Ինչ սննդամթերք կարելի է բերել ծննդատուն կերակրող մայրերի համար...

Պատրաստեք ծննդատան Ձեր պայուսակը. morevmankan.am
Պատրաստեք ծննդատան Ձեր պայուսակը. morevmankan.am

Մայրիկի համար

  1. Անձնագիր, սոց. քարտ / նույնականացման քարտ...

Անցավ ծննդաբերություն. հաճախ տրվող հարցեր. morevmankan.am
Անցավ ծննդաբերություն. հաճախ տրվող հարցեր. morevmankan.am

Ինչպե՞ս և ե՞րբ է իրականացվում էպիդուրալ անզգայացումը:

Ծննդաբերությունը էպիդուրալ անզգայացմամբ իրականացնելու դեպքում անեսթեզիոլոգը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ուշ վերատադրողական տարիք. morevmankan.am
Ուշ վերատադրողական տարիք. morevmankan.am

Կրթությունը, կարիերան, հասարակական կարգավիճակի որոշ նվաճումները պահանջում են վերանայել վերաբերմունքն այնպիսի կարևոր գործառույթի նկատմամբ, ինչպիսին վերարտադրողությունն է...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հիստերոսկոպիա ԱՄԲ-ից առաջ. morevmankan.am
Հիստերոսկոպիա ԱՄԲ-ից առաջ. morevmankan.am

Օժանդակ վերարտադրողական մեթոդների արդյունավետությունը ապահովող կարևոր միջոց է ճիշտ ախտորոշումը: Այդպիսի մեթոդներից է հիստերոսկոպիան...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ճանաչեք հղիության ընթացքում վտանգի նշանները. morevmankan.am
Ճանաչեք հղիության ընթացքում վտանգի նշանները. morevmankan.am

Հիշեք, անհրաժեշտ է անհապաղ դիմել հիվանդանոց, եթե առկա է...

Ինչպես՞ է ազդում էլեկտրոնային և տաքացվող ծխախոտը հղիության վրա. morevmankan.am
Ինչպես՞ է ազդում էլեկտրոնային և տաքացվող ծխախոտը հղիության վրա. morevmankan.am

Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...

Վնասակար սովորություններ
Կարո՞ղ է դաշտան լինել հղիության ժամանակ. morevmankan.am
Կարո՞ղ է դաշտան լինել հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիության ընթացքում հեշտոցից արյունային արտադրությունը կարող է անհանգստացնել յուրաքանչյուր կնոջ: Ոմանք դա շփոթում են դաշտանի հետ, հատկապես, երբ արտադրությունը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հնարավո՞ր է հղիանալ մեկ ձվարանով
Հնարավո՞ր է հղիանալ մեկ ձվարանով

Միակողմանի ձվարանի հեռացումը (օվարիոէկտոմիա) հաճախ հանդիպող վիրահատական միջամտություն է: Այն իրականացվում է ձվարանում բարորակ կամ կիստոզ գոյացությունների, արտահայտված էնդոմետրիոզի...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Նախաիմպլանտացիոն թեստավորում. morevmankan.am
Նախաիմպլանտացիոն թեստավորում. morevmankan.am

Նախաիմպլանտացիոն գենետիկ թեստավորումը (ՆԳԹ, PGT) հնարավորություն է տալիս նախքան իմպլանտացիան ուսումնասիրել էմբրիոնի գեները և քրոմոսոմները: Այս թեստավորումը ցուցված է այն զույգերին, որոնց մոտ նախկինում...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հղիության վաղ ախտորոշում. ինչո՞ւ է դա կարևոր. morevmankan.am
Հղիության վաղ ախտորոշում. ինչո՞ւ է դա կարևոր. morevmankan.am

Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...

Մարդկանց 30 տոկոսը տեղյակ չէ հղիության ընթացքի վրա ծխելու և երկրորդային ծխի բացասական ազդեցության մասին. morevmankan.am
Մարդկանց 30 տոկոսը տեղյակ չէ հղիության ընթացքի վրա ծխելու և երկրորդային ծխի բացասական ազդեցության մասին. morevmankan.am

Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...

Վնասակար սովորություններ
Որքա՞ն ավելի շատ պետք է ուտել հղիության ժամանակ. morevmankan.am
Որքա՞ն ավելի շատ պետք է ուտել հղիության ժամանակ. morevmankan.am

Առաջին եռամսյակում Ձեզ հարկավոր չէ որևէ ավելորդ բաժին ուտել։ Երկրորդ եռամսյակում անհրաժեշտ կլինի օրական լրացուցիչ 340 կալորիա, իսկ երրորդ եռամսյակում՝ օրական շուրջ 450 կալորիա...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ